Լեոնարդո դի Կապրիոն մխիթարվել է «Օսկարից» հետո՝ գնելով 5 մլն դոլար արժողությամբ ապակե տուն (լուսանկարներ)
«Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի գլխավոր դերակատար Լեոնարդո դի Կապրիոն հսկայական տուն է գնել Փալմ Սփրինգսում, որը ժամանակին պատկանել է 1940-50-ականների ամենահայտնի կատարողներից մեկին՝ Դինա Շորին։ Վերջերս տունը վերակառուցվել էր հայտնի ճարտարապետ Դոնալդ Վեքսլերի նախագծով, գրում է «Комсомольская правда»-ն։
Տունը զբաղեցնում է ավելի քան 7.000 քմ և հայտնի է ոչ միայն անվանի սեփականատերերով, այլև ամբողջությամբ ապակուց կառուցված պատերով։ Առաստաղը կառուցված է փայտից։ Տանը կա 6 ննջասենյակ և 7 լոգասենյակ, թենիսի դաշտ և լողավազան։
Անկասկած, նման գնումը կմխիթարի Լեոնարդոյին, ով այս տարի կրկին չստացավ «Օսկար» մրցանակ, որտեղ ներկայացված էր «Լավագույն տղամարդ դերասան» անվանակարգում, գրում է աղբյուրը։
























