Բրեյքդանսի հեղինակավոր առաջնության նախընտրական փուլում ընտրվել են Հայաստանի 7 լավագույն պարողները (լուսանկարներ)

10:48 • 17.03.14

Բրեյքդանսի ամենահեղինակավոր առաջնություններից մեկի՝ Red Bull BC One 2014–ի նախընտրական փուլում մարտի 14-15-ին Երևանում մրցել են Հայաստանի 24 մասնակից բի-բոյները (BBoy)՝ ապրիլի 13-ին Թբիլիսիում կայանալիք հերթական կովկասյան նախընտրական փուլին մասնակցելու համար:



Լավագույն պարողներին ընտրել է Red Bull BC One 2011-ի հաղթող և Red Bull BC One All Stars անդամ՝ հայտնի Roxrite-ը ԱՄՆ-ից: Հաղթող են ճանաչվել Predator–ը, Flex Feet–ը, Pollux–ը, Azo–ն, Actor–ը, Thief–ը և Booble–ը:

 


Կազմակերպիչները հայտնում են, որ առաջնության թբիլիսյան փուլի հաղթողը կցուցադրի իր վարպետությունը սեպտեմբերին՝ Խորվաթիայում կայանալիք կիսաեզրափակչին, իսկ հաղթանակի դեպքում նոյեմբերին կմեկնի Փարիզ՝ Red Bull BC One 2014 եզրափակչին մասնակցելու, ուր կհավաքվեն ողջ աշխարհի ուժեղագույն բի-բոյները։