«Կիսալուսնի ծովածոցը».Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա խաղարկային ֆիլմ է նկարահանվել (տեսանյութ)
«Կիսալուսնի ծովածոցը» Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների վրա հիմնված, չորս կինոնովելից կազմված լիամետրաժ խաղարկային ֆիլմ է, որի գործողությունները ծավալվում են Կիսալուսնի ծովածոց կոչվող մտացածին քաղաքում. Ֆիլմի սյուժեն ֆեյսբուքյան էջում ներկայացնում է Sharm Pictures-ը։
Հերոսները պատանիներ են, որոնց անկեղծ ու ազնիվ հայացքը կյանքին` ֆիլմի հիմնական առանցքն է: Ֆիլմը հասունացման մասին է, երբ հերոսները ձեռք են բերում ամենակարևոր բանն աշխարհում` հասկանալու կարողությունը:
«Parallels Film» անկախ կինոընկերությունը, «Sharm Pictures»-ը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը ներկայացնում են ռեժիսոր Մարինե Զաքարյանի «Կիսալուսնի Ծովածոցը» ֆիլմը:










