Լյուպիտա Նիոնգոյին հրավիրել են նկարահանվելու «Աստղային պատերազմներ» ֆիլմում
Դերասանուհի Լյուպիտա Նիոնգոն քննարկվում է որպես «Աստղային պատերազմներ. Մաս 7-րդ» ֆիլմում գլխավոր դերերից մեկի թեկնածու, հայտնում է lenta.ru-ն։
Ըստ տեղեկությունների՝ նոր «Աստղային պատերազմների» ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը հանդիպել է դերասանուհու հետ մի քանի շաբաթ առաջ՝ մինչ «Օսկար» մրցանակաբաշխությունը։ Հատկապես ինչ դեր է առաջարկվել Նիոնգոյին, հայտնի չէ։
Նիոնգոն Սթիվ Մաքքուինի «12 տարվա ստրկություն» ֆիլմում կատարած դերի համար այս տարի արժանացել է «Օսկար» մրցանակի` «Կնոջ լավագույն երկրորդական դեր» անվանակարգում։










