Յանուկովիչի նստավայրի ավելի քան 28 մլն գրիվեն արժողությամբ կտավները թանգարան են վերադարձվել
Ուկրաինայի մշակույթի նախարարության հսկողության տակ գտնվող Բոգդան և Վարվարա Խանենկոների անվան արվեստի ազգային թանգարան է վերադարձվել 10 կտավ, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 28 մլն գրիվենը, հայտնում է segodnya.ua-ն։
«Ամենաթանկ կտավը, որը զարդարել է նախագահի պետական նստավայրը, եղել է ֆրանսիական կլասիցիզմի ներկայացուցիչներից մեկի՝ Նիկոլա Լանկրեի աշխատանքը՝ գրեթե 20 մլն գրիվեն»,- նշել են թանգարանի մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտնել էր, որ մոտ ժամանակում նախատեսվում է իրագործել նախագահի բոլոր պետական նստավայրերը վաճառելու որոշումը։










