Հնդկաստանի հյուսիսում կկառուցվի աշխարհի ամենաբարձր տաճարը
Կրիշնայի գիտակցման միջազգային միությունը հայտարարել է Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Վրինդավան քաղաքում նոր տաճարի շինարարության մասին։ Տաճարի բարձրությունը պետք է լինի 210 մ, այսինքն՝ այն կդառնա ամենաբարձրն աշխարհում, գրում է ИТАР-ТАСС-ը։
Սպասվում է, որ շինարարությունը կտևի 5 տարի և կարժենա 3 մլրդ ռուփի՝ մոտ 50 մլն դոլար։ Շինությունն արդեն անվանում են «տաճար-երկնաքեր». շենքը կունենա 70 հարկ։ Վանական համալիրի տարածքում կտեղակայվեն բնակելի համալիրներ, նախատեսվում է կառուցել նաև ուղղաթիռների տարածք։
Վրինդավանն անվանում են 5.000 վանքերի քաղաք։ Այն սուրբ քաղաք է համարվում վայշնայականների համար, որոնք երկրպագում են Վիշնու աստծուն և նրա երկրային մարմնավորումներին, մասնավորապես՝ Կրիշնային։










