Մահացել է հայ քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազը
Մահացել է հայ քանդակագործ Արա Շիրազը։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց «Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լուսինե Աղաբաբյանը։ Նա տառապում էր ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումով՝ պոլիօրգանային անբավարարվածությամբ։
Արա Շիրազը՝ Արամազդ Հովհաննեսի Կարապետյանը, ծնվել է 1941թ., Երևանում, 20-րդ դարի հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի և բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդին է։
1966 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։
1987-1993 թթ. եղել է Հայաստանի նկարիչների միության նախագահ։ Նրա ստեղծագործություններից է.
• «Անտունի», 1969, թուջ, ԺԱԹ, Երևան
• «Ներբող» 1970, թրծակավ, ԺԱԹ, Երևան
• «Վահանով կինը», 1970, դրվագված պղինձ
• «Անի» հյուրանոց, Երևան
1970-ական թթ. Շիրազի արտահայտչամիջոցները դարձել են առավել վավերագրական, բազմազան։
• «Վիլյամ Սարոյան» 1975, դիմաքանդակ, թուջ, ԺԱԹ
• «Պաբլո Պիկասսո», 1976, դիմաքանդակ, թուջ, ԺԱԹ
• «Հրաչյա Ներսիսյան», 1976, դիմաքանդակ, թուջ, ԺԱԹ
• «Ֆիդայի», 1976, երանգավորված գիպս, ՀԱՊ
Մոնումենտալ և մոնումենտալ դեկորատիվ գործերից են՝
• «Պարույր Սևակի» (1974, բրոնզ, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան, Երևան, Պարույր Սևակի անվան դպրոցի պատին) հուշարձան
• «Եղիշե Չարենցի» (Չարենցավանի կենտրոնական զբոսայգում, թուջ, 1979, Չարենցավան) հուշարձան
• «Ալեքսանդր Մյասնիկյանի» (1981, գրանիտ, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան, Երևան) հուշարձան
• Անդրանիկ Օզանյանի հուշարձանի (2002, բրոնզ, բազալտ, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան, Երևան) հուշարձան
• Մ. Մկրտչյանի (2004, Գյումրի) հուշարձան
• «Դվին» հյուրանոցի ճակատի «Դվին» հարթաքանդակը (1978, ՀՀ Պետական մրցանակ՝ 1979, Երևան)
Հեղինակ է բազմաթիվ այլ քանդակների՝
• «Վիլյամ Սարոյանի» (1989, բրոնզ, գրանիտ, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան) մահարձան
• «Հովհաննես Շիրազի» (1994, բրոնզ, կրաքարային տուֆ, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան) մահարձան
• «Սերգեյ Փարաջանովի» (1999, բրոնզ, գրանիտ, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան) մահարձան
• «Վազգեն Սարգսյանի» հուշապատի (1999, տուֆ, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան) դիմաքանդակի
• հոր՝ Հովհաննես Շիրազի հուշարձանի, որը տեղադրված է Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասում (2005)[2]
• Վազգեն Ա-ի արձանի, որն տեղադրված է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի բակում (2008)[3]։
Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի աջ անկյունում տեղադրված Անդրանիկ Օզանյանի հուշարձանի հեղինակն է (2002 թ.)։ Այն հարցին, թե ինչու է նա Անդրանիկին երկու ձիերի վրա է քանդակել, նա պատասխանել է, որ երկու ձիերը խորհրդանշում են Արևմտյան և Արևելյան Հայաստանները, «դարերով բաժանված երկիր, մեր միանալու պատգամը և ազգային ազատագրական պայքար՝ Անդրանիկը երդում է ուտում՝ հայացքը Մասիսին ուղղելով»։ Տեղեկությունները՝ Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի։










