Ջոան Ռոուլինգը հրատարակել է «Harry Potter-ի աշխարհով» պատմվածքի առաջին մասը

19:56 • 18.03.14

Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը հրատարակել է նոր պատմվածքի առաջին մասը: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով ИТАР-ТАСС-ին:


«Harry Potter-ի աշխարհով» պատմվածքը, որը ներկայացնում է quidditch-ի աշխարհի գավաթի պատմությունը, հայտնվել է համացանցում: Պատմության 2-րդ հատվածը կհրապարակվի մարտի 21-ին:


Պատմվածքը պատմում է հրաշագործների կյանքում ամենաուշագրավ սպորտի՝ quidditch մասին: Pottermore կայքը միակն է, որտեղ երկրպագուները կարող են գտնել Harry Potter-ի աշխարհի մասին ցանկացած ինֆորմացիա:


Արդեն հայտնի է, որ պատմվածքի 2-րդ հատվածում հեղինակը կպատմի quidditch-ի մի քանի հայտնի խաղերի մասին: