Քեյթ Ուինսլեթն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում (լուսանկարներ)
Բրիտանացի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը մասնակցել է Հոլիվուդի Փառքի ծառուղում սեփական աստղի բացման արարողությանը՝ հատուկ այդ առիթով Մեծ Բրիտանիայից ժամանելով Լոս Անջելես։ Աստղի բացման արարողությանը ներկա են գտնվել բազմաթիվ երկրպագուներ, գրում է ИТАР-ТАСС-ը։
Ուինսլեթն իր կարիերայի ընթացքում արժանացել է ավելի քան 40 մրցանակի, իսկ 2009-ին ստացել է իր առաջին «Օսկար» մրցանակը «Լավագույն կին դերասանուհի» անվանակարգում՝ «Ընթերցողը» ֆիլմում կատարած դերի համար։ Համաշխարհային փառք և երկրպագուների սերը նա ձեռք է բերել Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմից հետո։

























