Հռոմի պապը չեղարկել է «Նոյ» ֆիլմի աստղ Ռասել Քրոուի հետ հանդիպումը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չեղյալ է հայտարարել այս չորեքշաբթի կայանալիք հանդիպումը վիճահարույց «Նոյ» ֆիլմի գլխավոր դերակատար Ռասել Քրոուի հետ, որի ընթացքում պետք է իր պապական օրհնանքը տար նորաստեղծ ֆիլմին։
Ինչպես նշում է Daily Mail-ը, որպես չեղարկման պատճառ նշվում է Պապի մտավախությունն առ այն, որ հանդիպման մանրամասները կարող են արտահոսել ու հայտնվել մամուլում, ինչին նա կտրուկ դեմ է։
Նախատեսվում էր, որ Քրոուից բացի Ֆրանցիսկոսը պետք է հանդիպեր նաև ֆիլմի ստեղծագործական թիմի հետ։ Նշվում է, որ Քրոուն ու ֆիլմի ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին ուշացմամբ են իմացել Պապի որոշման մասին ու արդեն ժամանել են Իտալիա։
125.000.000 դոլար բյուջեով ֆիլմը բազմաթիվ քննադատությունների թիրախում է հայտնվել, իսկ որոշ իսլամական երկրներում դրա ցուցադրությունն արգելվել է։











