«Թոմը և Ջերին» հայտնի մուլտսերիալը վերադառնում է մեծ Էկրան
Բարկացած կատվի և հնարամիտ մկնիկի մասին հայտնի «Թոմը և Ջերին» մուլտսերիալը վերադառնում է մեծ էկրան։ Ինչպես հայտնել է Cartoon Network ընկերությունը, առաջին մասի պրեմիերան, որը բաղկացած է 11 րոպե տևողությամբ 2 սերիաներից, կկայանա ապրիլի 9-ին, նշում է ИТАР-ТАСС-ը։
«Թոմը և Ջերին» նկարահանում են HD ձևաչափով։ Գլխավոր հերոսներին կհնչունավորեն Սայմոն Հելբերգը և Ջեյսոն Ալեքսանդերը։
Ամբողջ աշխարհում փոքրիկ հեռուստադիտողների սիրելի ֆիլմը սկսել է թողարկվել 1940-ին, իսկ նկարահանումներն ավարտվել են 1972-ին։










