Այսօր լրանում է Բրյուս Ուիլիսի 59-ամյակը (լուսանկարներ)
1955 թվականի մարտի 19-ին է ծնվել հոլիվուդյան հայտնի դերասան Բրյուս Ուիլիսը:
Ինչպես գրում է ИТАР-ТАСС-ը` Ուոլտեր Բրյուս Ուիլիսը` հանրահայտ Ջոն ՄակՔլեյնը` «Պինդ ընկույզ» և Կորբեն Դալլասը՝ «5-րդ տարր» ֆիլմերից, նկարահանվել է 98 կինոնկարում:
Բրյուս Ուիլիսը ծնվել է Գերմանիայում` ամերիկացի զինվորի և գերմանուհու ընտանիքում: Նա ընտանիքում 4 երեխաներից ամենամեծն էր: Մանուկ հասակում դերասանը կակազել է, և այդ արատը վերացնելու նպատակով ծնողները նրան գրանցել են թատերական խմբակում:
Բացի դերասանական փայլուն կարիերայից` Ուիլիսն իր ուժերը փորձել է նաև ռեստորանային բիզնեսում: 1991-ին Սիլվեստր Ստալոնեի, Արնոլդ Շվարցենեգերի և Դեմի Մուրի հետ միասին նա բացել է Planet Hollywood ռեստորանների ցանցը, իսկ 2000-ին դարձել է Cheyenne Enterprises կինոընկերության հիմնադիրներից մեկը:

Pulp Fiction


The Fifth Element












