Բրիտանացին հնոտիների շուկայում 33 մլն դոլար արժողությամբ Ֆաբերժեի ձու է հայտնաբերել (լուսանկարներ)

15:40 • 19.03.14

Մետաղի ջարդոնի առքուվաճառքով զբաղվող բրիտանացին, ում անունը չի նշվում, հնոտիների շուկայում հայտնաբերել է հետաքրքիր ոսկե ձու, որը որոշել է գնել՝ վճարելով 13.300 դոլար։ Սակայն ձուն գնելու պահին նա անգամ պատկերացում էլ չի ունեցել, թե ինչպիսի հազվագյուտ թանկարժեք նմուշ է իր ձեռքում։

 

Exquisite: A scrap metal dealer discovered this $33 million (£20million) Faberge egg at a bric-a-brac stall
 

Ինչպես նշում է Daily Mail-ը, սկզբում նրան չի հաջողվել ձուն վաճառել, քանի որ գնորդների կարծիքով՝ դրա գինը չափազանցված է եղել։ Սակայն երբ նմուշն ուսումնասիրել է փորձագետը, ապա պարզվել է, որ դա 33 մլն դոլար արժողությամբ Ֆաբերժեի ձու է, որը ստեղծվել է ռուսական Ռոմանովների կայսերական ընտանիքի համար։

 

Intricate: The egg contains a Vacheron Constantin watch which was given by Alexander III to his wife Empress Maria Feodorovna for Easter in 1887


Աղբյուրը նշում է, որ նորահայտ նմուշն այն 50 ձվերից մեկն է, որ ֆրանսիացի ոսկերիչ Կառլ Ֆաբերժեն ստեղծել է Ռոմանովների համար։

 

It was last seen at an exhibition in St Petersburg in March 1902 and last recorded in Moscow in 1922
 

Դրանում ներդրված է Vacheron Constantin շվեյցարական ժամացույց, որը կայսր Ալեքսանդր 3-րդը Սուրբ Ծննդի կապակցությամբ նվիրել էր իր կնոջը՝ կայսրուհի Մարիա Ֆյոդորովնային՝ 1887թ.։

 

The ornamental egg is the third of more than 50 Imperial Easter Eggs designed by Carl Faberge for the Russian Royal Family
 

Նմուշը վերջին անգամ ցուցադրվել է 1902թ.՝ Սանկտ Պետերբուրգում, իսկ հեղափոխությունից հետո բոլոր ձվերն առգրավել են բոլշևիկները՝ վաճառելով դրանք Արևմուտքին։ Ձուն ապրիլի 14-17-ը կցուցադրվի Լոնդոնում։

 

The egg contains a Vacheron Constantin watch which was given by Alexander III to his wife Empress Maria Feodorovna for Easter in 1887