Սոֆիա Կոպոլային առաջարկել են «Ջրահարսը» նկարահանել
Universal Pictures և Working Title ընկերություններն առաջարկել են ռեժիսոր Սոֆիա Կոպոլային զբաղվել Հանս Քրիստիան Անդերսենի «Ջրահարսը» հեքիաթի էկրանավորմամբ, հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով Deadline կայքին։
Նոր «Ջրահարսը» պետք է լինի ոչ թե անիմացիոն ֆիլմ, այլ ֆիլմ՝ դերասանների մասնակցությամբ։ Սցենարի վրա նախկինում աշխատել են Քելի Մարսելը և Էբի Մորգանը։ Սցենարի թարմացված տարբերակը պետք է պատրաստի Քերոլայն Թոմփսոնը։
Անդերսենի «Ջրահարսը» հեքիաթն առաջին անգամ հրատարակվել է 1837թ.։










