Փարիզում մեկնարկել է Վան Գոգի կտավների ցուցադրությունը
Փարիզի Օրսե թանգարանում բացվել է Վան Գոգի ցուցադրությունը՝ դառնալով Եվրոպայի գարնանային ցուցադրությունների գլխավոր միջոցառումը:
Ինչպես հաղորդում է Euromag-ը՝ ամենահայտնի և ամենաթանկարժեք նկարիչներից մեկի ներկայացվող գործերի քանակը փարիզյան ցուցահանդեսին աննախադեպ է:
Ցուցադրության կազմակերպիչների խոսքով՝ հանրությունն ամեն ինչ արել է՝ պահպանելու և չվանելու համար նկարչի արվեստն ու ստեղծագործությունները՝ հաշվի չառնելով Անտոնեն Արտոյի գրվածքն այն մասին, որ Վան Գոգն ինքնասպան է եղել: Նա ապրել է հանուն գեղանկարչության, և անտեսելով նրա գործերը՝ հանրությունը կանտեսեր նաև մեծագույն նկարչին:
Օրսե թանգարանում Վան Գոգի ցուցադրությունը կտևի մարտի 11-ից մինչ հուլիսի 6-ը:











