ԱՄՆ-ում վաճառվել են Պիկասոյի էսքիզներով պատրաստված զարդերը (լուսանկարներ)
Ամերիկյան Բոստոն քաղաքում Skinner Auctions աճուրդի տան կազմակերպած վաճառքում 386 հազ. դոլարով վաճառվել են զարդեր, որոնք պատրաստվել են 1950-ական թթ. իսպանացի նկարիչ և քանդակագործ Պաբլո Պիկասոյի էսքիզներով, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Զարդերից 3-ը նախկինում պատկանել են ամերիկացի դերասանուհի Քերոլ Մելորիին, ով ժամանակին նշանադրված է եղել Պիկասոյի որդու՝ Կլոդի հետ։
«Ամենահատկանշականն այն է, որ բոլոր այդ զարդերը նա կրել է մինչ վերջերս։ Այնպես որ այդ երեքը պատրաստվել են ոչ վաճառքի համար»,- նշել են աճուրդի տանը։























