15 տարի առաջ գողացված Ռեմբրանդտի նկարը հայտնաբերվել է Ֆրանսիայում

18:11 • 19.03.14

Ֆրանսիայի ոստիկանները երկու անհայտ անձանցից առգրավել են Ռեմբրանդտի վրձնին պատկանող «Օճառե պղպջակով Ամուրը» նկարը, որը գողացվել էր 1999 թվականին, հաղորդում է Interfax.ru-ն՝ հղում անելով արևմտյան ԶԼՄ-ներին:

 

Գլուխգործոցի սեփականատերերը պատրաստվում էին վաճառել այն Նիսում։

 

Մոտ 5,4 միլիոն դոլար արժողությամբ կտավը մինչ գողացվելը գտնվում էր ֆրանսիական Դրագինյան քաղաքում: