Ֆրանսիան օրինական տերերին է վերադարձրել նացիստների գողացած կտավները

17:46 • 20.03.14

Ֆրանսիական իշխանություններն օրինական տերերին են վերադարձրել նացիստների կողմից հավաքորդներից գողացված 3 կտավները՝ «Լեռնային բնապատկեր», «Մադոննան փոքրիկի հետ» և «Կնոջ կերպարը», հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

«Ես շատ ուրախ եմ, որ Ֆրանսիան այժմ այլ կերպ է վերաբերվում այդ խնդրին»,- ասել է Ժակլին Դոմեիկոն՝ բելգիացի բանկիր բարոն Կասել վան Դոորնի թոռնուհիներից մեկը, ում ազգությամբ հրեա պապը 1940թ. Եվրոպայից փախել է ԱՄՆ։

 

Ֆրանսիայում նա մի քանի առանձնատներ է ունեցել, որոնցում պահվել են կերպարվեստի մեծ հավաքածուից իրեր, որոնք 1943-ին ամբողջությամբ գողացել են նացիստները։ Ֆրանսիական իշխանությունները Դոմեիկոյին են վերադարձրել «Լեռնային բնապատկեր» կտավը։

 

«Մադոննան փոքրիկի հետ» կտավը տեսնելով՝ իր զգացմունքները չի կարողացել զսպել Իոն Ֆլորեսկոն։ Կտավը պատկանել է նրա պապու հորը՝ ռումինացի բանկիր Ռիշար Սոեպկեզուին։ Նացիստներն այն գողացել էին 1944թ.։

 

«Կնոջ դիմանկարը» կտավը պատկանել է արվեստի գործերի վաճառքով զբաղվող Ռոզա և Յակոբ Օպենգեյմերներին, որոնք 1933-ին ստիպված էին Գերմանիայից փախչել Ֆրանսիա։ Կտավը վերադարձվել է նրանց թոռնուհուն։ Այժմ բարեկամները փորձում են վերադարձնել ևս 15 կտավ։