Հարուկի Մուրակամին վերջին 9 տարում առաջին անգամ պատմվածքների ժողովածու կթողարկի

11:49 • 20.03.14

Հայտնի ճապոնացի գրող Հարուկի Մուրակամին մտադիր է այս տարվա ապրիլին թողարկել պատմվածքների նոր ժողովածու, որը կդառնա առաջինը վերջին 9 տարում, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

«Տղամարդիկ առանց կանանց» խորագրով հավաքածուում կլինի մեկ նոր պատմվածք և ևս 5 պատմություն, որոնք նախկինում հրապարակվել են տարբեր ճապոնական ամսագրերում։

 

64-ամյա Մուրակամին ժամանակակից ամենահայտնի գրողներից է, նրա ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան 40 լեզուներով։