Պոլսահայ հայտնի մտավորական Սևան Նիշանյանը պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով

17:24 • 20.03.14

Օրերս պոլսահայ լեզվաբան, գրող, հրապարակախոս Սևան Նիշանյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության բարձր պարգևի՝ աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի անվան մեդալի: Այս մասին ասվում է Սփյուռքի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։ 


Հաղորդագրության մեջ ասվում է, որ լինելով պոլսահայ մշակույթի բարձր արժեքների ճշմարիտ կրողը՝ Սևան Նիշանյանը իր հարուստ փորձն ու գիտելիքները ծառայեցրել է նաև համամարդկային խնդիրների լուծման կարևոր գործին: Դրա վկայությունն են նրա «Փոքր հյուրանոցների գիրք»-ը, «Բառերի տոհմածառ»-ը, մի շարք այլ հիմնարար աշխատություններ: Տաղանդավոր գիտնականը մեծ ներդրում ունի նաև թուրքերենի ուսումնասիրրության և զարգացման գործում: Նրա «Թուրքերենի ծագումնաբանական բառարան» հիմնարար աշխատությունը աննախադեպ է թուրքերենի ողջ պատմության համար: