Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթ է ունեցել «Ալ Բուստան» փառատոնին՝ Բեյրութում

09:20 • 20.03.14

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մայիսի 19-ին ելույթ է ունեցել «Ալ Բուստան» փառատոնի շրջանակներում՝ Բեյրութի Սբ. Հովսեփ եկեղեցում: Համերգը ղեկավարել է դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն: Երեկոյի ընթացքում հնչել է Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, մենակատարներ՝ Յասկո Ֆուջի (սոպրանո), Կլարա Պրեսլենդ (մեցցո սոպրանո), Իրակլի Մուրջիկնելի (տենոր) և Սաշա Չանոյ (բաս): Բեմում են եղել նաև Լիբանանյան կոնսերվատորիայի, Անտոնին և Նոտեր Դամ համալսարանների երգչախմբերը:


Այս մասին հայտնում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից։


Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հրավեր է ստացել «Ալ Բուստան» միջազգային փառատոնից հանդես է գալու որպես փառատոնի պաշտոնական նվագախումբ։ Սա նվագախմբի առաջին համերգն էր «Ալ Բուստան» փառատոնի շրջանակներում: Մարտի 21-ին Էմիլ Բուստանի համերգասրահում Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կհնչեն Անտոնին Դվորժակի «Վայրի աղավնի»-ին, Ռոբերտ Շումանի «Թավջութակի կոնցերտը», մենակատար` Անտոնիո Մենեսես (թավջութակ) եւ Պյոտր Իլյիչ Չայկովսկու «Կարապի լիճը» սյուիտը: