Պիտեր Պենի նոր դերակատար են գտել
Warner Bros ընկերությունը «Պեն» ֆիլումում Պիտեր Պենի դերակատար է նշանակել Լևի Միլլերին: Այս մասին հաղորդում է Лента.ru-ն՝ հղում կատարելով Variety-ին:
Միլլերը նախկինում նկարահանվել է «Terra Nova» ֆանտաստիկ հեռուստասերիալում, ինչպես նաև՝ մի շարք կարճամետրաժ ֆիլմերում: «Պեն» ֆիլմում խաղացած դերը տղայի համար կդառնա դեբյուտային աշխատանք լիամետրաժ ֆիլմում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նոր ֆիլմում ծովահեն Blackbeard-ի դերը կմարմնավորի Խյու Ջեքմանը, իսկ կապիտան Կրյուկի դերը կմարմնավորի Գարեթ Հեդլունդը:
Բացի այդ, Ռունեյ Մարաին առաջարկվել է Նևերլենդ կղզում ցեղապետի արքայադուստր Վագրաշուշանի դերը: Թեև ֆիլմը կխաղան Ջեյմս Բարիյի հորինած կերպարները, սակայն ֆիլմը պլանավորվում է նկարահանել օրիգինալ սցենարի հիման վրա:
Մասնավորապես՝ հայտնի է, որ ֆիլմում հիմնական հակառակորդ կդառնա Ջեքմանը, թեև հեքիաթում Բարիի համապատասխան գործողություններն իրականացնում է կապիտան Կրյուկը:
Ֆիլմում իրադարձությունները տեղի են ունենում 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Նոր սյուժեի համապատասխան՝ Պիտեր Պենը որբ պատանի է, ում ծովահենները գողանում և տանում են Նևերլենդ կղզի:
«Պեն» ֆիլմի տնօրեն է նշանակվել «Հպարտություն և նախապաշարմունքներ», «Աննա Կարենինա» և այլ հայտնի ֆիլմերի վրա աշխատած բրիտանացի ռեժիսոր Ջո Ռայթը:
Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2015թ.-ի ամռանը:










