Տոլմաչով քույրերի երգը գրել է Ֆիլիպ Կիրկորովը
Տոլմաչով քույրերի՝ «Եվրատեսիլ-2014» երաժշտական մրցույթի համար նախատեսված «Shine» երգը գրել է Ֆիլիպ Կիրկորովը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Вести.ru-ին:
Կիրկորովը համագործակցել է հույն կոմպոզիտոր և պրոդյուսեր Դմիտրի Կոնտոպուլոսի հետ: Երգը կարելի է լսել YouTube-ում:
Նաստյա և Միշա Տոլմաչովները «Մանկական Եվրատեսիլ-2006»-ի հաղթողներն են, ովքեր ընտրվել էին «Ռոսսիյա 1» հեռուստաալիքի կողմից անցկացվող մրցույթի ընթացքում, որն այս տարի կհեռարձակի երաժշտական մրցույթը:
Մրցույթն այս տարի կանցկացվի Կոպենհագենում: Տալմաչով քույրերը ելույթ կունենան առաջին կիսաեզրափակչում, որը կկայանա մայիսի 6-ին: Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 10-ին:










