Հայ և թուրք ռեժիսորները կհանդիպեն Ստամբուլում

12:07 • 20.03.14

«Հայաստան - Թուրքիա կինոպլատֆորմը» նախապատրաստում է հայ և թուրք ռեժիսորների արդեն 10-րդ հանդիպումը, գրում է թուրքական Star պարբերականը։

 

Հայ և թուրք ռեժիսորները հանդիպելու են ապրիլի 14-16-ին, Ստամբուլում։ Այդ ընթացքում Ստամբուլում տեղի է ունենալու նաև Ստամբուլի ֆիլմերի միջազգային 33-րդ փառատոնը։

 

Պլատֆորմը ձևավորվել է 2009թ.-ին։ 5 տարիների ընթացքում դրա միջոցով հանդիպել է ավելի քան 200 ռեժիսոր, աջակցություն է ցուցաբերվել 13 ֆիլմի։

 

Հայաստանի, Թուրքիայի, ինչպես նաև երկու երկրների սփյուռքների ներկայացուցիչները մինչև մարտի 28-ն իրենց նախագծերը ներկայացնելու հնարավորություն ունեն։