Նոր «Աստղային պատերազմներ» ֆիլմի նկարահանումները կսկսվեն մայիսին
Disney և Lucasfilm ընկերությունները պաշտոնապես հաստատել են, որ «Աստղային պատերազմներ. Մաս 7» ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն մայիսին, գրում է filmpro.ru-ն։
Նկարահանումները կանցկացվեն Լոնդոնում՝ լեգենդար Pinewood Studios ընկերությունում, որտեղ նկարահանվել են Ջեյմս Բոնդի մասին և Թիմ Բյորթոնի «Բեթմեն» ֆիլմերը։ Հայտնի է դարձել նաև, որ գործողությունները կզարգանան 1983թ. «Աստղային պատերազմներ. Մաս 6» ֆիլմի գործողություններից մոտ 30 տարի անց։
Գլխավոր դերերում հանդես կգան 3 երիտասարդ արտիստներ, որոնք նախկինում կապ չեն ունեցել սագայի հետ։ Ստուդիայից նշել են, որ կվերադառնան «որոշ ծանոթ դեմքեր»։










