Ուկրաինայում նկարահանել են գնչուների մասին աշխարհում առաջին իրապատում շոուն
Առաջին անգամ ուկրաինական հեռուստատեսությամբ, և ընդհանրապես աշխարհում, կթողարկվի նախագիծ, որում կներկայացվի գնչուների իրական կյանքը. ինչո՞ւ են «ռոմալեները» գնում երեխաներ, ինչո՞ւ են գնչու բարոնները շրջում էժան ավտոմեքենաներով, և ինչպիսի՞ ապագայի են հավատում ժամանակակից գնչուները։
36 օրվա ընթացքում ICTV ալիքի տեսախցիկները հետևել են իրական գնչուական կյանքի իրական կրքերին։ Մի աշխարհ, որը թույլ են տալիս դիտել կողքից, սակայն որտեղ երբեք թույլ չեն տալիս մուտք գործել օտարներին, գրում է segodnya.ua-ն։
Գնչուների մասին նախագծի պրեմիերան կկայանա ապրիլի 3-ին։










