Բրիտանիայում հայտնի է դարձել գրքի ամենաանհեթեթ անվանման մրցանակակիրը

12:43 • 21.03.14

Diagram մրցանակը, որը յուրաքանչյուր տարի հանձնվում է գրքի ամենաանհեթեթ անվանման համար, 2013թ. արդյունքներով հանձնվել է «Ինչպես արտաթորել ժամադրության ժամանակ» («How to Poo on a Date») գրքին։ Մրցանակի կազմակերպիչն է բրիտանական «Тhe Bookseller» ամսագիրը, գրում է lenta.ru-ն։

 

Այդ անվանման օգտին են քվեարկել ընթերցողների 30%-ը։ Երկրորդ տեղը զբաղեցրել են «Արտաթորանքի առաջացումը» («The Origin of Feces») և «Արդյոք Հարավային Աֆրիկայից է իշխան ձուկը» («Are Trout South African?») գրքերը, որոնք հավաքել են 23%-ական ձայն։

 

«Մեզ համար մեծ պատիվ է, որ հանրությունը մեր գիրքն է արժանի համարել նման պատվավոր մրցանակին, մենք հիասթափված կլինեինք, եթե հայտնվեինք 2-րդ հորիզոնականում»,- նշել է գրքի խմբագիրը։