Դերասան Քրիստիան Բեյլին հրավիրել են Սթիվ Ջոբսի դերը կատարելու

13:03 • 21.03.14

Դերասան Քրիստիան Բեյլին հրավիրել են ռեժիսոր Դևիդ Ֆինչերի ֆիլմում Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի դերը կատարելու։ Նման պայման է ռեժիսորը ներկայացրել Sony Pictures ընկերությանը՝ հակառակ դեպքում հրաժարվելով սկսել աշխատանքը, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

Ֆիլմի սցենարը գրել է Աարոն Սորկինը՝ Ուոլթեր Այզեքսոնի «Սթիվ Ջոբս» գրքի հիման վրա։ Ֆիլմի պրոդյուսերը կլինի Սքոթ Ռուդինը։

 

Sony ընկերությունը գնել է Այզեքսոնի աշխատանքի էկրանավորման իրավունքը 2011-ին՝ Ջոբսի մահից ընդամենը 1 շաբաթ անց։

 

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ֆիլմը կպատմի այն ամենի մասին, թե ինչ է տեղի ունեցել այս կամ այն արտադրանքի հայտնվելուց առաջ, որոնց թվում՝ համակարգիչներ Macintosh, Next և iPod սարքավորումը։