Մոսկվայում Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել

01:14 • 21.03.14

Մոսկվայի Արևելքի թանգարանում Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Կազմակերպիչները փորձել են փոխանցել հին Թիֆլիսի ոգին և ռեժիսորի կերպարը՝ որպես նրա անքակտելի մաս:

 

«Մենք առաջին անգամ փորձել ենք Սերգեյ Փարաջանովին ցույց տալ ո´չ թե որպես ռեժիսոր, այլ՝ որպես Թիֆլիսի բացարձակ «արտադրանք»՝ որպես իրական թիֆլիսեցի, քանի որ միայն այնտեղ կարող էր ծնվել այն մարդը, ով նկարահանել է Ուկրաինայի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ազգային կինոնկարները: Նա իր մեջ է ներքաշել այս կոսմոպոլիտ քաղաքի ոգին»,-նշել է ներկայացված հավաքածուի հեղինակ Արամ Բաբլոյանը: