Bvlgari-ն կհովանավորի Հռոմի Իսպանական աստիճանների վերականգնումը
Bvlgari ընկերությունը 1.5 մլն եվրո կհատկացնի Հռոմի Իսպանական աստիճանների վերականգնման համար. նման քայլով ընկերությունը ցանկանում է նշել իր հիմնադրման 130-ամյակը, գրում է buro247.ru-ն։
Bvlgari-ի «ծննդյան տոնակատարությունը» սկսվել է Հռոմում կայացած մամուլի ասուլիսով, որի ընթացքում ներկայացվել է Կոնդոտի փողոցում գտնվող թարմացված բուտիկը։ Բրենդի համար պատմական նշանակություն ունեցող շինությունը վերանորոգվել է ամերիկացի ճարտարապետ Փիթեր Մարինոյի կողմից։
Ընկերության գործադիր տնօրեն Ժան Քրիստոֆ Բաբինի խոսքով՝ աստիճանների վերանորոգման համար խոշոր նվիրատվությունը հարգանքի տուրք է «Հավերժ քաղաքին, որի պատմությունը ոգեշնչման անսպառ աղբյուր է նոր հավաքածուներ ստեղծելու համար»։
Բացի այդ, Իսպանական աստիճանները գտնվում են Սիստին, որտեղ Սոտիրիո Բուլգարին առաջին անգամ բացել է իր խանութի դռները 1884-ին, և Վիա դեյ Կոնդոտի փողոցների միջև, որտեղ գտնվում է ընկերության ֆիրմային խանութը։
Իսպանական աստիճանները կառուցել է Ֆրանչեսկո դե Սանկտիսը 1725-ին։










