Art Dubai արվեստի 7-րդ միջազգային տոնավաճառը՝ լուսանկարներով
Դուբայի Madinat Jumeirah համալիրում մարտի 19-22-ն անցկացվում է Art Dubai արվեստի 7-րդ միջազգային տոնավաճառը, որտեղ ներկայացված են հարյուրավոր պատկերասրահներ՝ 36 երկրներից. մասնակցում են ինչպես հայտնի և արվեստի շուկայում վաղուց գործող հարթակներ, այնպես էլ բոլորովին նորերը, հայտնում է rbc.ru-ն։
Art Dubai տոնավաճառն անցկացվում է 3 հարթակներում։ 11 պատկերասրահներ մասնակցում են Modern բաժնում, այս անվանման տակ միավորված են նկարիչների անհատական ցուցադրություններ և նախագծեր, որոնք ուսումնասիրում են մերձավորարևելյան և ասիական վարպետների արվեստը։
Հիմնական բաժինը Contemporary-ին է, որտեղ ներկայացված են Իտալիայի, Թունիսի, Գերմանիայի, Բրազիլիայի, ԱՄՆ-ի և Ավստրիայի պատկերասրահները։
Marker հարթակը յուրաքանչյուր անգամ կենտրոնացնում է ուշադրությունն այս կամ այն շրջանի վրա։ Այս տարի այն նվիրված է Կովկասի և Կենտրոնական Ասիայի արվեստին։
















