Versace-ն և Prada-ն կզբաղվեն հուշարձանների վերականգնման գործով

01:25 • 22.03.14

Versace-ն և Prada-ն մտադիր են լծվել Միլանում Վիկտոր Էմանուել II-ի անվան պատկերասրահի վերականգնման աշխատանքներին: Այս մասին հաղորդում է Euromag-ը:


Վերանորոգման աշխատանքների արժեքը կազմել է ոչ պակաս, քան 3 մլն եվրո: Աշխատանքներն ըստ ծրագրի պետք է ավարտվեն մինչև Միլանում «Էքսպո- 2015» համաշխարհային ցուցահանդեսի բացումը:


Վերաբացված պատկերասրահը 2015թ.-ին կնշի ծննդյան 150-ամյակը: Վիկտոր Էմանուել II-ի անվան պատկերասրահը Եվրոպայում առաջիններից մեկն է: Այն իր դռները բացեց է 1867թ.-ին:


Չորս մայրցամաքները խորհրդանշող խաչի տեսք ունեցող պատմական շենքում տեղակայված են բազմաթիվ բուտիկներ, սրճարաններ և ռեստորաններ: