Կոտրելով կարծրատիպերը. Սկարլետ Յոհանսոնը բաց տեսարանում է նկարահանվել զարհուրելի դեմքով երիտասարդի հետ (լուսանկարներ)

15:48 • 23.03.14

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Սկարլետ Յոհանսոնը կոտրել է այն կարծրատիպը, ըստ որի՝ գեղեցիկ դերասանուհուն ֆիլմում պետք է ուղեկցի նույնքան գրավիչ ու առնական գործընկեր։ Մասնավորապես՝ «Մաշկի տակ» նոր ֆիլմի բաց տեսարաններից մեկում նա նկարահանվել է  նեյրոֆիբրոմատոզ հիվանդության պատճառով աղճատված դեմքով երիտասարդի հետ։

Ինչպես նշում է Daily Mail-ը, զարհուրելի դեմքով դերակատարը 26-ամյա Ադամ Փիրսոնն է, ով նկարահանման հրավերը ստանալով՝ սկզբում կարծել է, որ ինչ-որ մեկն իրեն ուղղակի ծաղրում է։ Փիրսոնը պատմել է, որ հիվանդության հետևանքով դեմքին առաջացած ուռուցքները թաքցնելու համար դեմքը մշտապես  ծածկած է պահում, որպեսզի ավելորդ ուշադրություն չգրավի շրջապատում։

«Իրականում բաց տեսարանում նկարահանվելը Յոհանսոնի համար ավելի դժվար փորձություն էր, քան ինձ համար»,- պատմել է երիտասարդը։
 

«Մաշկի տակ» ֆիլմը պատմում է Շոտլանդիայում հայտնված «այլմոլորակայինի» (Յոհանսոն) մասին, ով սկզբում գայթակղում է տղամարդկանց, հետո նրանց հետ սարսափելի բաներ անում։ Սակայն աղճատված դեմքով երիտասարդի հետ հանդիպումն ամբողջովին փոխում է իրադրությունը։
 

 

No joke: Adam Pearson stars alongside Scarlett Johansson in her new Hollywood blockbuster Under The Skin where they both shed their clothes

Against the odds: Mr Pearson, 26, suffers from the genetic disorder neurofibromatosis and first appeared on Beauty And The Beast: The Ugly Face Of Prejudice

Brave: Mr Pearson's condition causes  bump-like tumours beneath the skin and around the muscles and nerves, and he is an active campaigner for awareness and challenging society's views on 'facial equality'