Անդրեա Բոչելին ամուսնացել է իր վաղեմի սիրո հետ (լուսանկարներ)
Աշխարհահռչակ օպերային երգիչ Անդրեա Բոչելին իտալական Լիվորնո քաղաքում կազմակերպված արարողության ժամանակ ամուսնացել է իր վաղեմի սիրո՝ Վերոնիկա Բերտիի հետ։
Ինչպես նշում է Daily Mail-ը, էլեգանտ կոստյումով երգիչը Մոնտեներո եկեղեցուց հյուրերի ծափահարությունների ու գունավոր թղթիկների տարափի ներքո դուրս է հանել կնոջը։
Պարբերականը նշում է, որ նորապսակները թեև երկար տարիներ է, ինչ միասին են, սակայն շատ հուզված ու երջանիկ տեսք են ունեցել։ Նշվում է նաև, որ պսակադրությունը տեղի է ունեցել զույգի դստեր ծննդյան 2-րդ տարեդարձի օրը։
54-ամյա իտալացի տենորը, ով կուրացել է 12 տարեկանում, ամուսնալուծվել է իր առաջին կնոջից 2002թ.։ Այդ նույն տարում նա հանդիպել է Վերոնիկային։
















