Խոդորկովսկին բանտի մասին պատմվածքների ժողովածու կհրատարակի
2014 թվականի մայիսին «Ալպինա Փաբլիշեր» հրատարակչությունում լույս կտեսնի ռուսական «ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու «Բանտային մարդիկ» գիրքը, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով Խոդորկովսկու մամուլի կենտրոնին:
Հիշեցնենք, որ նա ռուսական բանտում է անցկացրել մոտ 10 տարի և ազատ արձակվել նախորդ տարվա վերջին։
Ռուսական բանտի և դրա բնակիչների մասին կարճ նովելները Խոդորկովսկին սկսել է հրապարակել The New Times ամսագրում 2011 թվականի օգոստոսին: 2013 թվականի հոկտեմբերին 17 նովելից բաղկացած «Բանտային մարդիկ» հավաքածուն լույս է տեսել Ֆրանսիայում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ «ՅՈւԿՕՍ» ռուսական նավթային ընկերության նախկին ղեկավարը պատրաստվում է բնակվել շվեյցարական Ռապերսվիլ-Յոնա քաղաքում:










