Չելյաբինսկի կամերային թատրոնը Լեոնարդո Դի Կապրիոյին չուգունե «Օսկար» կուղարկի
Չելյաբինսկի պետական կամերային թատրոնը հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին չուգունե «Օսկար» արձանիկ կուղարկի, որը պատրաստել են ռուս վարպետները։
Ինչպես նշում է РИА-Новости-ն՝ վկայակոչելով թատրոնի հասարակական կապերի գծով փոխտնօրենին, մարտի սկզբին թատրոնի ղեկավարությունը Դի Կապրիոյի գործակալներին էր ուղարկել թատրոնի պատվավոր դերասանը դառնալու առաջարկը։
Հայտնի է, որ գործակալները դեռևս պատասխան չեն տվել, սակայն մարտի 27-ին՝ Թատրոնի համաշխարհային օրը, արձանիկը թատրոնի ու Դի Կապրիոյի ընդհանուր ընկերների միջոցով կփոխանցվի վերջինիս։ Արձանիկն ունի 24 սմ բարձրություն, 1.4 կգ քաշ։










