Ջասթին Բիբերն օդանավում դաջվածքներ է արել՝ Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու համար

11:52 • 24.03.14

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը երկու նոր դաջվածք է արել: Դաջվածքներն արվել են Բիբերի անձնական օդանավում՝ Պանամայից Կանադա թռիչքի ընթացքում: Իսկ նպատակը եղել է դաջվածքների միջոցով Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:

 

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝  20-ամյա Բիբերը ցանկանում է Գինեսի ռեկորդակիր դառնալ՝ ամենաբարձր կետում արված դաջվածքների միջոցով: 

Այդ հարցում նրան փորձել է օգնել իր ընկերը՝ նյույորքցի տատու-վարպետ Բենգ-Բենգը: Նա Բիբերի կրծքին խաչ է դաջել, իսկ որովայնի աջ մասում՝ Forgive («Ներիր») գրությունը: Վարպետն ասել է, որ դա մինչ օրս իր ստանձնած ամենաբարդ աշխատանքն է եղել:

 

Սովորաբար օդանավերը թռչում են 10-10,5 հազար մ բարձրությամբ: Բիբերի օդանավը եղել է 12 հազար մ բարձրության վրա: Ամբողջ գործընթացը նաև նկարահանվել է: Բիբերն ավելի քան 20 դաջվածք ունի: