Ռուսական Wikipedia-ում կհայտնվեն հայտնի մարդկանց ձայները

12:58 • 24.03.14

20-րդ դարի հայտնի արտիստների, երաժիշտների ու պոետների ձայները հնարավոր կլինի լսել Wikipedia ինտերնետ-հանրագիտարանի կայքում, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ դա հնարավոր է դարձել Ֆոնոփաստաթղթերի ռուսաստանյան պետական արխիվի հետ համագործակցության շնորհիվ:

 

Արխիվը Wikipedia-ին կտրամադրի այնպիսի գործիչների ձայնագրություններ, ինչպիսիք են՝ Լև Տրոցկին, Սերգեյ Եսենինը:

 

Արխիվից նշել են, որ շատ ձայնագրություններ արդեն հանրային սեփականությունն են և չունեն հեղինակային իրավունքների խնդիրներ: Սակայն կայքում ձայնագրություններից միայն հատվածներ կհայտնվեն. արխիվը նախատեսում է ամբողջական ձայնագրոթյունները վաճառքի հանել:

 

Ռուսական Wikipedia-ն նախատեսում է նաև WikiМузыка նախագիծ սկսել: Ըստ այդմ՝ երաժշտության, օպերային արտիստների մասին հոդվածներին կից կներկայացվեն նրանց ձայնագրությունները: Այդպես Wikipedia-ում կհայտնվեն Ֆյոդոր Շալյապինի և ռուսաստանյան երաժշտության այլ հայտնի անունների ձայներ:

 

Ռուսական Wikipedia-ում կհայտնվեն հայտնի մարդկանց ձայները