Յուրմալան չի հրաժարվի «Նոր ալիք» մրցույթից

19:16 • 24.03.14

Երիտասարդ երգիչների «Նոր ալիք» միջազգային մրցույթը, որը նախագահում է ռուս կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը, չնայած Ուկրաինայի ճգնաժամին` այս տարի ևս կկայանա Յուրմալայում: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Риа Новости-ին՝ մեջբերելով լատվիական առողջարանային քաղաքի քաղաքապետ Գատիս Տրուկսնիսի հայտարարությունը:


«Յուրմալան այս տարի ոչ մի կերպ չի ցանկանում հրաժարվել երիտասարդ երգիչների «Նոր ալիք» միջազգային մրցույթից, նույնիսկ՝ հաշվի չառնելով առկա իրավիճակը»,-նշել է Տրուկսնիսը՝ վկայակոչելով Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները:


«Նոր ալիք» միջազգային մրցույթն ամեն տարի անցկացվում է Յուրմալայում՝ հուլիսի 1-ից 20-նն ընկած ժամանակահատվածում: Մրցույթը հեղինակել են կոմպոզիտորներ Իգոր Կրուտոյը և Ռայմոնդ Պաուլսը: