Բրիտանական թանգարանը թվայնացրել է հին հնդկական էպոսը (լուսանկարներ)

15:36 • 25.03.14

Հին հնդկական Ռամայանա էպոսի ձեռագիրը, որը գրված է սանսկրիտով, 150 տարվա մեջ առաջին անգամ ցուցադրվել է Լոնդոնի Բրիտանական գրադարանում, գրում է Корреспондент-ը։

 

17-րդ դարում ստեղծված ձեռագիրը 19-րդ դարի սկզբին կիսվել էր 2 մասի, որոնցից մեկն ուղարկվել էր Լոնդոն։ Այժմ այն թվայնացվել և միավորվել է Մումբայի թանգարանում պահվող 2-րդ մասին։

 

Ձեռագրի նկարազարդումները պատկերում են էպոսի հերոսների մասնակցությամբ տարբեր տեսարաններ։

 

Մևար քաղաքում ստեղծված ձեռագիրը համարվում է Ռամայանա էպոսի ամենագեղեցիկ և ամենանշանակալի տարբերակներից մեկը։ Այն ստեղծվել է թագավորական պալատի համար Ռաջաստանում։ Ձեռագրի մի մասը 19-րդ դարի սկզբին նվիրել են Ռաջաստանում բրիտանական կառավարչին։