Disney-ը Բեն Շերվուդին նշանակել է հեռուստատեսային բաժնի ղեկավար
Disney ընկերությունը Բեն Շերվուդին նշանակել է հեռուստատեսային- ժամանցային ցանցերի բաժնի ղեկավար, նախկինում նա ղեկավարում էր ABC ալիքի լրատվական բաժինը, հայտնում է Газета-ն։
50-ամյա Շերվուդն այդ պաշտոնում կփոխարինի Էնն Սուինին։ Պաշտոնը ենթադրում է ընկերության ամբողջ հեռուստատեսային բիզնեսի հսկողություն, այդ թվում՝ ABC ցանցի և ABC Family ու Disney Channel մալուխային ալիքների։










