«Ֆորսաժ 7»-ի անավարտ տեսարանները կնկարահանվեն համակարգչային գրաֆիկայի և դուբլյորների օգնությամբ

23:42 • 25.03.14

«Ֆորսաժ» ֆիլմաշարի 7-րդ մասի (Fast and Furious 7) անավարտ տեսարանները, որում նկարահանվել է ավտովթարի հետևանքով կյանքից հեռացած դերասան Փոլ Ուոքերը, ավարտին կհասցվեն CGI համակարգչային տեխնոլոգիայի և դուբլյորների օգնությամբ:


Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ Digital Spy բրիտանական պորտալին հղումով, որոշ տվյալների համաձայն՝ վերջին հիմնական տեսարանում, որտեղ ելույթ է ունենում Ուոքերի կերպարը, կնկարահանվի դուբլյորը, որն արտաքին նմանություն ունի դերասանի հետ, ինչպես նաև՝ համակարգչային գրաֆիկա կկիրառվի:


Հաղորդվում է, որ արդեն 4 թեկնածու է ընտրվել, որոնք արտաքին նմանություն ունեն դերասանի հետ, իսկ Ուոքերի դեմքն ու ձայնը կստանան CGI տեխնոլոգիայի միջոցով: Նման տեխնոլոգիան կիրառվել է «Տերմինատոր. Փրկություն» ֆիլմում, որտում Արնոլդ Շվարցնեգերը մասնակցություն չի ունեցել, սակայն նրա թվային կրկնօրինակը հայտնվել է ֆիլմի վերջնամասում:


Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ֆորսաժ 7»-ի նկարահանումները կվերսկսվեն ապրիլին: