Ինչու էին գերմանացի արքայադուստրերը սիրում ռուս ցարերին

13:48 • 25.03.14

Միխայիլ Ռոմանովի՝ ռուսական գահին առաջին Ռոմանովի ժամանակաշրջանից սկսած Ռուսաստանի թագավորական պալատի և գերմանական Վյուրտեմբերգի տոհմի միջև ամուր կապեր են եղել, գրում է Deutsche Welle-ն։

 

Այդ փոխհարաբերությունների պատմությանն է նվիրված եղել Շտուտգարտ քաղաքի թանգարանում «Ցարերի փայլի ներքո. Ռոմանովներ, Վյուրտեմբերգներ և Եվրոպա» խոշոր ցուցադրությունը, որն ավարտվել է մարտի 23-ին։

 

Ինչպես նշում են թանգարանում, հոկտեմբերի 5-ից այն դիտել է ավելի քան 140.000 այցելու, ավելի քան 1.000 էքսկուրսիա է անցկացվել։

 

Ցուցադրությունում թեմատիկ շեշտադրումն արվել է ոչ թե ցարերի, այլ նրանց կանանց վրա։ Երկու տոհմերի ներկայացուցիչների միջև 1776-1874թթ. ընթացքում 5 ամուսնություն է գրանցվել։ Առաջինը կայացել է Պավել 1-ինի և վյուրտեմբերգյան արքայադուստր Սոֆիա Դորոթեայի հարսանիքը, վերջինս Ռուսաստանում դարձել է կայսրուհի Մարիա Ֆյոդորովնա։ Շտուտգարտում ցուցադրվել է նրա թագադրման զգեստը։ Ընդհանուր առմամբ, ռուսական թանգարանները տրամադրել են մոտ 200 նմուշ։ Ցուցադրության բյուջեն կազմել է 2.2 մլն եվրո։

 

Ռոմանովների տոհմի հոբելյանին և ռուս միապետների գերմանացի կանանց նվիրված ցուցադրությունը մեծ հաջողություն է ունեցել հասարակության շրջանում։