Ամերիկացիները կինոաղետների քարտեզ են կազմել
Համացանցում հայտնվել է Միացյալ Նահանգների այն քաղաքների քարտեզը, որոնք ավելի հաճախ են «տուժում» խաղարկային ֆիլմերում տարբեր աղետներ նկարահանելու ժամանակ: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Лента.ru-ին:
Քարտեզների ստեղծման ընթացքում վերլուծվել է 189 ֆիլմ (նախագծի հեղինակները նշում են, որ իրենց ուսումնասիրությունները վերջնական չեն):
Ամենատուժած քաղաքը համարվել է Նյու Յորքը՝ քաղաքի վրա 35 «հարձակում» է իրականացվել, այդ թվում՝ հսկա հրեշների կողմից:
34 «հարձակումով» երկրորդ հորիզոնականում Լոս Անջելեսն է, իսկ երրորդում՝ 21 «հարձակման դեպքով» Սան Ֆրանցիսկոն:
Նախագծի հեղինակներն առանձնացրել են կինոաղետների տասը տեսակ՝ հսկա հրեշների հարձակում, ծայրահեղ եղանակային պայմաններ, վարակների և վիրուսների հայտնաբերում, երկրաշարժ, հրաբխային ժայթքումներ, ահաբեկչական հարձակումներ և միջուկային զենքի օգտագործում, այլմոլորակայինների ներխուժում և այլն:










