Բազմաթիվ պատգամավորներ եկան, ազնվացան, գնացին, Հ.Նաղդալյանը՝ ԱԺ-ում կայացած ցուցահանդեսի մասին

20:54 • 25.03.14

Արվեստի վաստակավոր գործիչ Վալմարն իրավացի է, որ Ազգային ժողովում գեղանկարների 4–օրյա ցուցահանդեսն ազնվացնում, «օրորում է» պատգամավորներին: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհդի նախագահ Հերմինե Նաղդալյանը:

 

«Ուզում եմ օրհնել նկարիչնեին, որ մեզ ազնվանալու հնարավորություն տվեցին, և կարծում եմ՝ շատ պատգամավորներ եկան, ազնվացան, գնացին»,-ասաց Նաղդալյանը:


Նա նկար չի գնել, բայց մտածում է այդ մասին:

 

Ի պատասխան հարցի, թե ինչու՞ է կիրակի օրը «Անուշ» օպերայի ներկայացումից առաջ ակադեմիական թատրոնի բեմից անձամբ պատմել շրջաններից եկած երեխաներին, թե ով է Հովհաննես Թումանյանը, ով՝ Ալ. Սպենդիարյանը, Հերմինե Նաղդալյանը նկատեց, որ դա ՀՀԿ կանանց խորհրդի ավանդական ակցիաներից մեկն է, որն իրականացվում է տարեկան մեկ-երկու անգամ՝ գյուղական համայնքների, հեռավոր շրջանների լավ սովորող ու անապահով ընտանիքների երեխաների համար: