Սկյութական ոսկին կորել է Եվրոպայից Ղրիմ ճանապարհին

18:25 • 25.03.14

Սկյութական ոսկին կորել է Եվրոպայից Ղրիմ ճանապարհին, հայտնել է Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, գրում է Взгляд-ը:

 

«Ցուցանմուշները դուրս են բերվել Եվրոպայից, բայց մենք մինչ այժմ չգիտենք՝ որտեղ են դրանք»,- հայտարարել է թանգարանի տնօրենը՝ հաղորդելով, որ Էրմիտաժը սերտ հարաբերություններ ունի Ղրիմի Կերչի թանգարանների հետ և պարբերաբար կազմակերպում է Ղրիմում հնագիտական արշավախմբեր:

 

Չհաստատված տեղեկություններով՝ ուկրաինական իշխանությունները կարող էին Արևմուտք տանել սկյութների ոսկին՝ որպես վարկերի դիմաց գրավ:


Պիոտրովսկին նաև նշել է, որ Էրմիտաժը տեղեկություններ չունի, թե որտեղ են այդ ցուցանմուշները պահվելու՝ Ուկրաինայում, թե Ղրիմում:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ամստերդամի թանգարանի ղեկավարությունը հրաժարվում է Ղրիմին վերադարձնել «Ղրիմ. Սև ծովի ոսկին և գաղտնիքները» ցուցահանդեսի հազվագյուտ ցուցանմուշները, քանի որ Հոլանդիան չի ճանաչում Ղրիմը Ռուսաստանի կազմում: Հոլանդիա բերված գլուխգործոցները պատրաստվում էին փոխանցել Կիևում մշակույթի նախարարությանը: