Հարավային Կորեայում կառուցել են յուրահատուկ մշակութային կենտրոն (լուսանկարներ, տեսանյութ)
Արաբական ծագում ունեցող բրիտանացի ճարտարապետ Զախա Հադիդը Սեուլում ներկայացրել է իր նոր նախագիծը՝ 38.000 քմ տարածքով Dongdaemun Design Plaza (DDP) մշակութային համալիրը, գրում է Корреспондент-ը։
DDP-ն դարձել է առաջին հասարակական շինությունը Կորեայում, որը կառուցվել է հարաչափական մոդելավորմամբ։ Նախագծի տարածքի մեծ մասը զբաղեցնում է զբոսայգին, որը նախատեսված է հանգստի և լիցքաթափման համար։
Նոր համալիրը կդառնա Սեուլի արվեստների, դիզայնի և տեխնոլոգիաների կենտրոն։ Այստեղ կանցկացվեն տարբեր ցուցադրություններ, սեմինարներ և ցուցահանդեսներ։ Այժմ 8-հարկանի շենքի տարածքում կարելի է գտնել պատկերասրահներ, գրադարան և կրթական կենտրոն։
























