Լիվերպուլում աճուրդով վաճառվել են Beatles-ի երաժիշտների բաճկոններն ու դաշնամուրը
Լիվերպուլում տեղի ունեցած աճուրդի ժամանակ 190 000 դոլարով վաճառվել են Beatles խմբի անդամներին պատկանող երկու բաճկոնները, որոնք նրանք կրել էին Help! Ֆիլմում նկարահանվելիս՝ 1965-ին:
Ինչպես գրում է Euromag-ը՝ Ջորջ Հարիսոնը և Ռինգո Սթարն այդ բաճկոնները կրել են նկարահանումների 5 օրերի ընթացքում, որոնք անց են կացվել Ալպերում:
Help! կինոկատակերգությունը նկարահանվել է 1965-ին՝ Ռիչարդ Լեստերի կողմից, ով բաճկոնները աճուդի է ներկայացրել: Նույն բաճկոններով երաժիշտները պատկերվել են սաունդթրեքի ալբոմի շապիկին: Աճուրդի ժամանակ 95000 դոլարով վաճառվել է նաև երաժիշտներրի՝ 1907-ի արտադրության Bechstein ապրանքանիշի դաշնամուրը:











