Աստրիդ Լինդգրենի անվան գրական մրցանակը ստացել է շվեդ հեղինակ Բարբրու Լինդգրենը
Շվեդ մանկագիր Աստրիդ Լինդգրենի անվան միջազգային գրական մրցանակը, որը հանձնվում է 2003-ից մանկական և պատանեկան գրականության ոլորտում ներդրումների համար, այս տարի հանձնվել է շվեդ գրող Բարբրու Լինդգրենին, հայտնել է միջազգային ժյուրիի նախագահ Լարի Լեմպերթը, գրում է РИА Новости-ն։
Բարբրու Լինդգրենի գրքերը թարգմանվել են 30 լեզուներով։ Ժյուրիի անդամները խոստովանում են, որ շվեդ գրողը «գրական նորարար է», ով «լեզվական համառությամբ և հոգեբանական նրբերանգներով թարմացրել է ոչ միայն ամենափոքրիկների, այլև դեռահասների համար նախատեսված գրքերը»։










