Հետաքննությունը հաստատել է, որ Փոլ Ուոքերը մահացել է մեքենայի արագության գերազանցումից
Ամերիկյան հայտնի դերասան Փոլ Ուոքերի ողբերգական մահվան գործով հետաքննության արդյունքները հաստատել են, որ ճակատագրական ավտովթարի պատճառը եղել է արագության զգալի գերազանցումը։
Ինչպես հայտնում է Газета-ն՝ Associated Press-ին հղումով, դեռևս չհրապարակված պաշտոնական զեկույցում նշվում է, որ մեքենան, որի ղեկին եղել է դերասանի ընկերը, ընթացել է 130-150 կմ/ժ արագությամբ։ Ուստի զարմանալի չէ, որ նման արագության տակ վարորդը չի կարողացել վերահսկել մեքենայի ընթացքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ արագության գերազանցման վարկածը նախքան այս էլ եղել է գլխավորը, քանի որ վարորդի արյան անալիզները ցույց են տվել, որ վերջինս չի եղել թմրանյութերի կամ ալկոհոլի ազդեցության տակ։













